Վերա Բրեժնեւան ելույթ ունեցավ Ազատության հրապարակում

208

Ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի շիկահերը՝ սեքսուալ Վերա Բրեժնեւան, երեկոյան իսկական անակնկալ մատուցեց Ազատության հրապարակում բացված ֆուտբոլային ֆան-գոտում հավաքվածներին: Ուրուգվայ-Ֆրանսիա հանդիպումից րոպեներ անց Վերան իր ողջ փայլով հայտվեց երեւանյան հանդիսատեսի առջեւ՝ կատարելով իր երգացանկի ամենասիրված հիթերը:

Երգչուհին բեմում հանդես եկավ երկու կերպարներով: Նախ՝ նա ողջունեց բոլորին ոսկեգույն փայլուն զգեստով, իսկ նրա երկրորդ՝ կարմիր զգեստի հեղինակն Ուկրաինայում հայտնի հայ դիզայներ Հայկ Ավանեսյանն է:

«Ես այսօր ձեզ գտա: Ուրախ եմ, որ ձեզ հետ եմ անցկացնելու այս երեկոն: Այսօր ամեն ինչ ձեզ համար եմ անելու: Իհարկե, որպես շիկահեր՝ ես հեռու եմ ֆուտբոլից, բայց գիտեմ՝ ովքեր են խաղում, ովքեր` հաղթում: Ես խաղադրույք եմ կատարում Հայաստանի վրա: Կարեւոր չէ, որ դուք չեք մասնակցում այս առաջնությանը, միեւնույն է՝ խաղադրույք եմ անում Հայաստանի հաղթանակի վրա, թող Հայաստանն ամեն ոլորտում հաղթի»,-նշեց երգչուհին:

Մի քանի կատարումներից հետո Վերան որոշեց ինտրիգային հայտարարություն անել՝ շփոթեցնելով Արմեն անունով բոլոր հայ տղամարդկանց.

«Ֆուտբոլից, ճիշտ է, չեմ հասկանում, բայց մարզիչ եմ փնտրում, շատ լավ մասնագետի, շատ հազվադեպ անունով՝ Արմեն: Այստեղ կա՞ն այդպիսիք»,-կատակեց երգչուհին:

Հմայիչ շիկահերը Ազատության հրապարակում եղավ մոտ մեկ ժամ՝ մինչ Բրազիլիա-Բելգիա հանդիպման մեկնարկը: Հատկանշական է, որ ֆուտբոլասերները պատրաստ էին չդիտել ֆուտբոլային կարեւոր հանդիպումը, միայն թե Վերան եւս մի քանի երգ կատարեր իրենց համար:)

NEWS.am STYLE-ը եւս ներկա էր ռուսական շոու-բիզնեսի աստղի երեւանյան բացօթյա համերգին, որն ուղիղ եթերով հեռարձակել է մեր ֆեյսբուքյան էջում: Այժմ առաջարկում ենք դիտել այն ֆոտոշարքով:

 

Загрузка...