Հնդկաստանում Մեսիի ոճով հնարք կատարելու հետեւանքով 20-ամյա ֆուտբոլիստ է մահացել

113

Հնդկաստանում մահացել է կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլիս Սագար Դասը, որը փորձել է գնդակը կասեցնել Լիոնել Մեսիի ոճով: 20-ամյա խաղացոցը գնդակն ընդունելիս կորցրել է հավասարակշռությունը, կրծքավանդակով ընկել է գնդակի վրա, կորցրել գիտակցությունը, մի քանի ժամ հետո մահացել է հիվանդանոցում:

«Նա աշխարհի առաջնության բոլոր հանդիպումները դիտում էր մինչեւ ուշ գիշեր: Նա Մեսիի ֆանատն էր, այնքան էր տարված ֆուտբոլով, որ մոռացել էր ուսման մասին: Տեղի երկու թիմերի խաղի ժամանակ նա փորձել էր կրկնել Մեսիի ոճով հնարքը»,- India Today-ին պատմել է մահացած ֆուտբոլիստի եղբայրը:

Загрузка...