«Գիտությունը վերադառնում է Հայաստան». ԿԳ նախարարը հանդիպել է աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանի հետ

149

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանի հետ:

Այս առնչությամբ նա facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել.

«Այսօր Կրթության և գիտության նախարարությունում հյուրընկալել էինք աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանին, ում անունն ամրագրված է Մենդելեեւի աղյուսակում։ Աշխարհի ցանկացած պետության նախարարի համար մեծ պատիվ կլիներ լսել Օգանեսյանի խորհուրդները գիտության զարգացման վերաբերյալ։

Գիտությունը վերադառնում է Հայաստան»,-գրել է նա:

Загрузка...