Պուտինի եւ Թրամփի հանդիպումն աշխարհին հույս կպարգեւի. Ֆինլանդիայի նախագահ

30

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն մեկնաբանել է ԱՄՆ նախագահի եւ ՌԴ նախագահի սպասվող հանդիպումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով` Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը կքննարկեն միջազգային հարաբերությունների զարգացումը:

«Ես նաեւ կարծում եմ, որ ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն պետք է երկկողմ բանավեճ անցկացնեն, սակայն չեն կարող միջամտել Եվրոպային վերաբերող գործերին»,- նշել է նախագահը:

Ըստ Նիինիստյոյի` Պուտինի եւ Թրամփի հանդիպումը աշխարհին հույս կպարգեւի:

Նշենք, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը նախատեսված է հուլիսի 16-ին Հելսինկիում:

Загрузка...