Ծառուկյանը վերստին ապացուցեց, որ մարդուն դատում են իր արած գործով

158

 

Մինչ վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ հետևողականորեն շահարկում էին Գագիկ Ծառուկյանի անունը՝ այն կապելով որոշ իրադարձությունների հետ, որոնց հետ նա իրականում որևէ կապ չունի, Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր գործունեությունը՝ դրանով նաև ապացուցելով, որ բոլոր այդ շահարկումները սին են և իրենց հիմքում չունեն ոչինչ՝ բացի որոշ խմբերի շահերից և նպատակներից:
Այսպես, մոտ օրերս Ծառուկյանի միջոցներով կվերսկսի Կոտայքի մարզում գտնվող Մաքրավանք եկեղեցու վերակառուցման աշխատանքները: Հիշեցնենք, որ Մաքրավանքը պատմական եկեղեցի է, կառուցվել է 9-րդ դարում, իսկ վերջին 70 տարիներին չէր գործում՝ վթարված լինելու պատճառով:
Այսպիսով Մաքրավանքը ունի ոչ միայն հոգևոր, այլ նաև պատմական և ճարտարապետական մեծ նշանակություն, որի վերանորոգումը և վերագործարկումը մեծ ներդրում է լինելու հայ ժողովրդի պատմահոգևորական ժառանգության գործում: Հենց այդ գիտակցումով էին Հրազդան քաղաքի բնակիչները դիմել Գագիկ Ծառուկյանին՝ եկեղեցին հիմնանորոգելու խնդրանքով:
Ծառուկյանը, ինչպես ևս սպասվում էր, անմիջապես ընդառաջեց Հրազդանի բնակիչների խնդրանքին և մոտ օրերս Մաքրավանքի վերանոգման աշխատանքներոը կմեկնարկեն ողջ թափով: Ուստի մոտ ապագայում, տասնամյակների դադարից հետո, Մաքրավանքում կրկին կղողանջեն եկեղեցու զանգերը, կհնչի քրիստոնեական աղոթքը:
Այսպիսով, չնայած զլմ-ներում պրաբերաբար շրջանառվող շահարկումներին, Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր գործունեությունը՝ դրանով ևս մեկ անգամ ապացուցելով, որ մարդուն դատում են ոչ թե հատուկ նպատակներով շրջանառվող ասեկոսեներով և բամսաանքներով, այլ նրա արած գործով: Ի դեպ հասարակությունը ինքը վաղուց գիտակցել է դա, մնում է, որ դա հասկանան հանրության տրամադրություններից կտրված և այլ իրականությունում ապրող խմբագիրները:

 

Սմբատ Ավագյանի ֆեյսբուքյան էջից

Загрузка...