ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում ամենաներկայացված ակումբները

36

Ռուսաստանում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում ամենաներկայացված ակումբը Լոնդոնի «Տոտենհեմն» է՝ 9 խաղացող: Եռյակում են նաեւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» եւ փոխչեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 7-ական ֆուտբոլիստ:

Լոնդոնի «Չելսին» ունի 5 խաղացող, ֆրանսիական ՊՍԺ-ն, կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Լիվերպուլը» եւ Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոն»՝ 4-ական խաղացող:

Անգլիայի Պրեմյեր լիգան կիսաեզրափակիչում ունի 40 խաղացող, Իսպանիայի եւ Ֆրանսիայի առաջնությունները՝ 12-ական: Հաջորդ տեղերում են գերմանական Բունդեսլիգան՝ 9, Իտալիայի առաջնությունը՝ 8, Բելգիան, Չինաստանը, Խորվաթիան՝ 2-ական, Ռուսաստանի Պրեմյեր լիգան, Ուկրաինան, Շոտլանդիան, Թուրքիան, Ավստրիան՝ 1-ական:

Կիսաեզրափակիչ հասած  Ֆրանսիայի, Բելգիայի, Անգլիայի,եւ Խորվաթիայի հայտացուցակներում ընդգրկված է 92 ֆուտբոլիստ (84-ն արդեն դուրս է եկել խաղադաշտ):

Загрузка...