Աշխարհի ամենափոքրիկ շնիկին կլոնավորել են 49 անգամ

76

Վեցամյա «Հրաշք Միլիին» կլոնավորել են 49 անգամ՝ չիխուախուա տեսակի այսքան փոքր շան ստեղծման գենետիկական պատճառները պարզելու համար: Ծնվելուց հետո նա կշռում էր մոտ 30 գրամ, կարող էր տեղավորվել թեյի գդալի վրա, եւ բժիշկները կասկածում էին, որ նա ողջ կմնա: Այպ նա մոտ կես կիլոգրամ է կշռում, իսկ հասակը 10 սմ է: Միլին աշխարհի ամենափոքր շունն է համարվում, հայտնում է «Մոյա պլանետա»-ն՝ վկայակոչելով DailyMail-ը:

Միլիի գենոմի վերլուծության վրա աշխատում են Soaam կորեալան գենետիկական լաբորատորիայի մասնագետները: Լաբորատորիան արդեն երկար ժամանակ աշխատում է շների կլոնավորման հետ, որը չափազանց շահութաբեր ոլորտ է դարձել. սիրելի կենդանու կլոնավորումն արժե 100.000 դոլար:

Загрузка...