Խորվաթիայի հավաքականի 2 ֆուտբոլիստներ դիմել են հիվանդանոց

78

Ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականի երկու խաղացողներ Ռուսաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպումից հետո դիմել են բուժօգնության՝ հետազոտվելով հիվանդանոցում, հաղորդում է «Интерфакс»-ը:

Հարձակվող Մարիո Մանջուկիչի եւ պաշտպան Իվան Ստրինչի մոտ ախտորոշվել են հեմատոմաներ, նշանակվել է ՄՌՏ հետազոտում:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը ռուսներին հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով՝ 4:3: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2:

Հուլիսի 11-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայանալիք կիսաեզրափակիչի խաղում խորվաթները կմրցեն Անգլիայի հետ, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Շվեդիային:

Загрузка...