Ճվճըվ Արոյի աներն ինքնասպան է եղել. դիակը հայտնաբերել են Երևանի կենտրոնում

128

Երևանում հրազենով ինքնասպան է եղել հանրությանը հայտնի «Գազի Կոլյան», նա իր գլխին է պարգևատրված զենքով։

Երևաի կենտրոնում ինքնասպանություն է տեղի ունեցել։ Այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի:

Ինչպես հայտնում է shamshyan-com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 24 բնակարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանի դին՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով:

Ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են նաև հրազեն, որով Ն. Գաբրիելյանը ինքնասպան է եղել:

Որպես պարգևատրում ստացած հրազենը նրա անունով է եղել:

Կայքը հայտնում է նաև, որ Գաբրիելյանը հանրությանը հայտնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյան» Է, որը Ճվճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանի կնոջ հայրն է:

ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ նրա առողջական վիճակը վատացել էր թոռան՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ հունվարի 8-ի լուսադեմին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքից հետո:

Ավտովթարը տեղի էր ունեցել հունվարի 8-ի լուսադեմին: Իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի և «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը և ուղևոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը մահացել են:

 

Загрузка...