«Ապացուցեք, որ Աստված գոյություն ունի, և ես անմիջապես հրաժարական կտամ». Ֆիլիպինների նախագահ

122

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, որը հայտնի է իր սկանդալային հայտարարություններով, ասել է, որ հրաժարական կտա, եթե ինչ-որ մեկին հաջողվի ապացուցել Աստծո գոյությունը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Դուտերտեի հայտարարությունը շատ սուր է ընկալվել տեղի բնակչության կողմից, քանի որ ֆիլիպինցիների մեծ մասը կաթոլիկ քրիստոնյաներ են:

«Ո՞րն է Աստծո գոյության տրամաբանությունը»,- հարցրել է նախագահը Դավաո քաղաքում գիտատեխնիկական միջոցառման բացման արարողության ժամանակ:

Նա հավելել է, որ անմիջապես հրաժարական կտա, եթե որևէ մեկն Աստծո գոյությունն ապացուցի՝ նրան լուսանկարելու, նրա հետ սելֆի անելու կամ նրան տեսնելու ու խոսելու միջոցով:

Այնուհանդերձ՝ 73-ամյա ղեկավարն ընդունել է, որ գոյություն ունի գերագույն ուժ, որը թույլ չի տալիս միլիարդավոր աստղերի և երկնային մարմինների բախվել ու վտանգել մարդկային ցեղի գոյությունը:

Загрузка...