Ազարտի մեջ ընկած երիտասարդը հայոյախառն վիճաբանություն է սարքել

117

Տոնն անշուտ մնում է տոն, բայց Վարդավառն էլ ունի իր որոշակի չգրված կանոնները ու պետք է դրանք կիրառել, որպեսզի տոնական տրամադրությունները որևիցե կերպ չազդեն մարդկանց տրամադրության վրա: Բայց հակառակ պատկերը ևս հաճախ ենք տեսնում:
Ահավասիկ նման մի դեպք էլ տեղի է ունեցել Վարդավառի օրը մի աղջկա հետ, ում հորդորներին ազարտի մեջ ընկած երիտասարդը չի անսացել: Պարզվում է՝ աղջիկը շտապելիս է եղել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցելու, և վերոնշյալ երիտասարդը, չլսելով աղջկա խնդրանքները, որոշել է այնուամենայնիվ ջրել նրան: Մի զուգադիպությամբ՝ այս դեպքին ակամայից ականատես է եղել նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ն պատգամավոր Նաիրա Զոհրանյանը, ով նույնպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակցելու էր գնում, և փորձել է միջամտել՝ երիտասարդին հորդորելով հանգիստ թողնել աղջկան:
Բայց արի ու տես, որ ազարտի մեջ ընկած ջրոցի խաղացողը ոչ միայն չի լսել այդ հորդորները, այլև դրսևորել է լպիրշ պահվածք ու հայոյախառն վիճաբանություն է սարքել: Դեպքին միջամետլ են ոստիկանները, ինչից հետո միյան երիտասարդները հանդարտվել են: Անխոս տհաճ իրավիճակ է ստացվել, բայց ավելի տհաճը այն է, երբ այդ միջադեպի մասին ինչ-որ կցկտուր տեսանյութ է տարածվում, որտեղ ոչ միայն չի երևում վիճաբանության բուն պատճառը, ոչ միայն անհասկանալի է, թե ովքեր են այդ տեսանյութոմ, այլև ցուցադրելու տեսանկյունից իմաստազուրկ է:
Ամեն բան ունի չափ ու սահման, բայց ինտրիգային իրավիճակներ ստեղծելու համար միշտ կան ամենուր պատրաստակամ կանգնածներ, որոնք պատրաստ են ամեն ինչի, անգամ մարդկանց անունները անտեղի շարարկելու ձևով: Եթե այդպես անաչառ կերպով ուզում են դեպք «արձանագրել», ուրեմն թող կա՛մ գրեն, թե իրականում ինչ և ինչպես է տեղի ունեցել, կա՛մ իրեց էժանագին տեսանյութերը հեռացնեն համացանցից:
Բոլոր դեպքերում տիկին Զոհրաբյանի զայրույթը հասկանալի է ու արդարացված, ինչպես նաև հարգանքի է արժանի, որ նա երիտասարդ աղջկա համար միջամտել է ու փորձել նրան օգնել:

Загрузка...