Մոտ 30 տարի սաուդյան արքայազն ձևացող անձը «բռնվել» է խոզի միս ուտելու պատճառով. The Daily Mail

132

Համացանցում նոր տեղեկություն է հայտնվել ամերիկացի խաբեբայի մասին, որը գրեթե 30 տարի սաուդյան արքայազն է ձևացել, այնուհետ «բռնվել»՝ խոզի միս ուտելու պատճառով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

47-ամյա Էնթոնի Ժինյակը ծնվել է Կոլումբիայում, այնուհետև նրան ամերիկացի զույգ է որդեգրել, և նա մեծացել է ԱՄՆ-ում: 2008 թվականին նա դատապարտվել է խարդախության համար, քանի որ 10 հազար դոլարի վնաս է հասցրել մի քանի ընկերության ու մի հյուրանոցի: Արդեն այն ժամանակ նա ներկայանում էր որպես արքայազն ու խաբում մարդկանց:

Դատի ընթացքում պարզվել է, որ տղամարդը 1991 թվականից խաբել է մարդկանց՝ օգտագործելով իր կեղծ անձը:

Վերջին դրվագը, որն էլ հանգեցրել է նոր դատավարության, տեղի է ունեցել 2017 թվականի մարտին: Ժինյակի օգնականներից մեկը կապվել է ամերիկացի դևելոփեր Ջեֆրի Սաֆերի հետ ու հայտնել վերջինիս, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ցանկանում է 440 մլն դոլար ներդնել Սաֆերի հանգստավայրում

Загрузка...