Նաիրա Զոհրաբյանը հերքում է՝ ծեծ չի եղել, պարզապես «ջղայնացել է»

46
Այս տարվա հուլիսի 8-ին և՛ Վարդավառի տոնն էր, և՛«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությանը, իսկ հյուրերը ջրով լի դույլերով երիտասարդներից հազիվ պրծնելով փորձում էին մուտք գործել Արամ Խաչատրյան համերգասրահ։ Ինչը, պարզվում է, ոչ բոլորին հաջողվեց։ Նույն օրը հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ, ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բղավում և փորձում է սաստել իր վրա ջուր լցնողներին։ Միջամտում են նաև ոստիկանները։
Նաիրա Զոհրաբյանը PrimeNews.am-ի հետ զրույցում հերքեց թե՛ իրեն ջրելու և թե՛ ջուր լցնողներին ծեծելու մասին տարածված լուրերը։
Ըստ մեր զրուցակցի՝ իրականում իր ընկերուհու հետ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին գնալիս է եղել, երբ երկու երիտասարդ ջրով լի դույլերով կարմիր գորգի մոտ սպասում էին հյուրերին։ Այնուհետև, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, գորգով անցնելիս են եղել երկու երիտասարդ աղջիկներ և տղաները «անխղճորեն ջրել են նրանց, որոնք այլևս չէին կարող մասնակցել արարողությանը»։
«Ամենատպավորիչն այն է, որ մի շարք տղամարդիկ այդտեղ կանգնած ձայն չէին հանում, երբ այդ գեղեցիկ աղջիկներին, որոնք հատուկ պատրաստություն էին տեսել փառատոնին մասնակցելու համար, տղաները անխղճի նման ջրեցին։ Բնականաբար ես չէի կարող չմիջամտել և մոտեցա ու սաստեցին նրանց, ի դեպ նրանք նաև ինձ էին փորձում ջրել, ինչը տեղի կունենար, եթե չջղայնանայի նրանց վրա։ Իհարկե, այդ ամենը բարձր տոնայնությամբ է տեղի ունեցել, բայց ծեծ կամ այլ բան չի եղել, այդ լուրերը սուտ են»,-ասում է տիկին Զոհրաբյանը։ Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ երբ տվյալ երիտասարդներին հարցրել է, թե ինչ է իրենց համար Վարդավառի տոնը, վերջիններս պատասխանել են՝ «Իհարկե գիտենք՝ փոքր զատիկ»։ Այսկերպ մեր զրուցակիցը նաև փորձում է ցույց տալ փառատոնին մասնակցել ցանկացող աղջիկների վրա ջուր լցնողների «մակարդակը»։ Վերջում տիկին Զոհրաբյանը հավելեց, որ առաջիկայում դիմելու է Մայր Աթոռ, որպեսզի նրանք հստակեցնեն, թե Վարդավառի տոնախմբության ժամանակ ինչն է կարելի, ինչը՝ ոչ։
Загрузка...