Յուրի Խաչատուրովը խոստացել է հուլիսի վերջին ներկայանալ եւ հարցաքննվել Մարտի 1-ի գործով

102

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրավիրվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու:

Այս մասին մեր զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Նրա խոսքով՝ Խաչատուրովը ծանուցումը ստացել է եւ նշել է, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով երկրում չէ եւ խոստացել է հարցաքննության ներկայանալ հուլիսի վերջին:

Մեր տեղեկություններով, Խաչատուրովը սույն գործի շրջանակներում կհարցաքննվի վկայի կարգավիճակով: Նա 2008-ի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զբաղեցնում էր Երեւանի կայազորի պետի պաշտոնը։

Այս գործով որպես վկա հարցաքննության է հրավիրվել նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ 2008-ին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/141253

Загрузка...