Բռունցքով ձեր վստահությունն արդարացնելու ենք. Հայկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

112

Հայկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Այս մասին հարցը ներառված էր Կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Հարցը զեկուցեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Վարչապետը շնորհավորեց նրան՝ պատասխանատու կարգավիճակի կապակցությամբ: «Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հանցավորության դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, ու ուզում եմ ընդգծել, որ այդ բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքներն ու օրինականության մյուս երեսը: Մենք պետք է 100 տոկոսով ապահովենք օրինականությունը:

Ես հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն հենց այս տրամաբանությամբ կգործի»,-ասաց վարչապետը: Իսկ Քննչական կոմիտեի նոր նախագահը շնորհակալություն հայտնեց: «Վստահեցնում եմ, որ բռունցքով ձեր վստահությունն արդարացնելու ենք, որևէ կաշկանդվածություն չունենք մեր լիազորությունների իրականացման մեջ»,-նշեց նա:

Загрузка...