«Ռեալը» փոխարինող է գտել Ռոնալդուին

83

Մադրիդի «Ռեալի» ղեկավարները ցանկանում են թիմ հրավիրել Անգլիայի հավաքականի և Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, հայտնում է Marca-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արքայական ակումբի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։

Որպես պահեստային տարբերական դիտարկվում է Լեհաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։

Հարի Քեյնը ԱԱ-2018-ում դարձել է 6 գոլի հեղինակ և գլխավորում է լավագույն ռմբարկուների աղյուսակը։ Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը կիսաեզրափակիչում է, որտեղ մրցելու Խորվաթիայի հետ։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին։

Загрузка...