Հայաստանի պատմության թանգարանում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը. նախարար

28

Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ, եւ հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը:

Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,-գրել է նախարարը:

Загрузка...