Վալերիյ Օսիպյանը Կոտայքի բաժնի ոստիկանապետ է նշանակել

56

Կոտայքի բաժինը նոր ոստիկանապետ ունի: Նոր ոստիկանապետ նշանակելու մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ է նշանակվել Հովհաննես Մարտիրոսյանը»,-ասաց լրատվության վարչության պետի տեղակալը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ Հովհաննես Մարտիրոսյանը նախկինում զբաղեցրել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:

Загрузка...