Պաշտոնական․ «Գրեմիոյի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Բարսելոնա»

75

Բրազիլական «Գրեմիոյի» կիսապաշտպան Արտուր Ռամոսը կարիերան կշարունակի «Բարսելոնայում», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Տեղափոխության արժեքը կազմել է 31 միլիոն եվրո։ Եվս 9 միլիոն եվրո «Գրեմիոն» կստանա բոնուսների տեսքով։

21-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 6 տարվա պայմանագիր։ Ռամոսի հրաժարագինը կազմելու է 400 միլիոն եվրո։

Загрузка...