ՀՀ մշակույթի նախարարությունը Մարտիրոս Սարյանի նկարների կեղծման մասին դիմումն ուղարկել է դատախազություն

200

Դատախազությունը դիմում է ստացել հայտնի հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարների կեղծման մասին: Ինչպես ասաց Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, այս տարվա հունիսին ՀՀ մշակույթի նախարարությունը դիմում էր ստացել Մարտիրոս Սարյանի թոռնուհու՝ Ռուզան Սարյանի կողմից, ըստ որի «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված նկարչի կտավների փորձաքննության դրական եզրակացությունն իրականությանը չի համապատասխանում: Բացի այդ, դիմումում նշվում էր նաեւ Ռուզան Սարյանի ստորագրության կեղծման փաստի մասին:

Ըստ Մակունցի՝ ինչ-որ գործարքի կապակցությամբ Սարյանի նկարների փորձաքննության համար ՊՈԱԿ-ին դիմել էր ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը: Նա նույն խնդրանքով դիմել էր նաեւ Ռուզան Սարյանին, ով զբաղեցնում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնը: Մակունցը տեղեկացրել է, որ նախարարությունը նկարչի թոռնուհու հայտարարությունն ուղարկել է դատախազություն:

Загрузка...