Մաքրավանքը վերականգնվում է սահմանված կարգով և չափանիշներով. փոխնախարար

72

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անմիջական միջոցներով շուտով կհիմանորոգվի Կոտայքի մարզի Մաքրավանք եկեղեցին: Այս մասին տեղեկանում ենք kentron.tv-ից։ Նշվում է, որ վանքը վթարային լինելու պատճառով ավելի քան 70 տարի չի գործում:
Գ. Ծառուկյանի՝ այս նախաձեռնության մասին հայտարարելուց հետո, ճարտարապետները մտահոգություն էին հայտնել, թե արդյո՞ք հիմնանորոգման աշխատանքներն ընթանալու են ըստ ընթացակարգի, սահմանված չափանիշներով։

Մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է. «13-րդ դարում կառուցված Մաքրավանքը վերականգնվում է սահմանված կարգով և չափանիշներով: Մոտ 10 օր առաջ, երբ թեմի առաջնորդից իմացա, որ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է վերականգնել եկեղեցին, առաջարկեցի հանդիպել, մի քանի հանդիպումներ ունեցանք, երկար քննարկումների ընթացքում ներկայացրեցի վերականգնման ընթացակարգը՝ բոլոր փուլերով, և Գագիկ Ծառուկյանը պատրաստականություն հայտնեց հետևել ընթացակարգին:

Այս պահին եկեղեցու տարածքում իրականացվում են արխիվային նյութերի ուսումնասիրման, չափագրման, հողի մաքրման, հեռացման և պեղման աշխատանքներ: Բոլոր աշխատանքները իրականացվում են վերականգնող ճարտարապետի, հնագետների միջոցով և նախարարության տարածքային աշխատակիցների հսկողությամբ: Այնուհետև վերականգնող ճարտարապետը ուսումնասիրության հիման վրա կկատարի վերականգնման նախագիծ, որը կքնարկվի մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհդում և համաձայնություն ստանալու դեպքում կտրվի թույլտվություն աշխատանքներ իրականացման համար:
Անհանգստանալու կարիք չկա»:

Загрузка...