Իմ վրա ձեռք բարձրացնող չի եղել․Վյաչեսլավ Հարությունով (տեսանյութ)

61

Վյաչեսլավ Հարությունովը այսօր լրագրողների հետ զրույցում  ևս մեկ անգամ հայտարարեց, որ շրջանառվող այն տեղեկությունները, թե իրեն սպառնացել են, որ այլ հայտարարություններ է անի իրականությանը չեն համապատասխանում:

Հարությունովը վերահաստատեց, որ որեւէ ծեծ չի եղել և ինքը պատրաստվում է   վաղը ՀՔԾ-ում ևս  հայտարարել այդ մասին․ «Ինձ ոչ ոք չի ծեծել, ես հավի ճուտ չեմ, որ ծեծեն»,- ասաց Հարությունովը։

Ըստ նրա ինքը և Գագիկ Ծառուկյանը տարիների ընկերություն և մտերմություն ունեն,իսկ  որդու հետ կապված խնդիրն էլ  կարծես թե լուծում է ստանում, ինչի համար իր խորին շնորհակալությունն է հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Загрузка...