Աֆղանստանում կրթության վարչության վրա հարձակման հետեւանքով 10 մարդ է զոհվել

31

Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքի կրթության վարչության շենքի վրա զինյալների հարձակման ընթացքում առնվազն 10 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է TOLOnews-ը՝ վկայակոչելով նահանգապետի պաշտոնական ներկայացուցիչ Աթաուլլա Հոգիյանիին:

Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրավիճակը հնարավոր է եղել վերահսկողության տակ առնել: Հարձակվողների ստույգ թիվը նշել նրանք չեն կարողացել: Ըստ ականատեսների՝ հարձակման ժամանակ մինչեւ 50 հոգի պատանդ է վերցվել: Այս տեղեկություններն իշխանությունները եւս չեն կարողացել հաստատել:

Ընդգծվում է, որ սա վերջին երկու շաբաթվա ընթացքում Ջելալաբադում իրականացված երրորդ հարձակումն է: Ահաբեկչութան համար պատասխանատվությունը դեռ որեւէ խմբավորում չի ստանձնել, սակայն նշվում է, որ նախորդ հարձակումներն իրականացրել է «Իսլամական պետություն»-ը, փոխանցում է «Գազետա»-ն:

Загрузка...