Ճապոնիայում բուժքույրը սպանել է ծանր հիվանդներին, որպեսզի նրանք չմահանային իր հերթափոխի ժամանակ

135

Ճապոնիայի բնակչուհի Այումի Կուբոկին, որը մասնագիտությամբ բուժքույր է, խոստովանել է, որ մահացու ներարկումների միջոցով սպանել է այն հիվանդներին, որոնք մահամերձ էին ու իր կանխատեսմամբ՝ պետք է մահանային իր հերթափոխի ժամանակ:

Ինչպես հայտնում է aif.ru-ն, բուժքրոջը ձերբակալել են այս տարվա հուլիսին, նա խոստովանել է արածը:

Աղբյուրը մանրամասնում է, որ կինը որպես բուժքույր է աշխատել 2016թ. ու երկու ամիս շարունակ ծանր վիճակում գտնվող հիվանդներին մահվան հանգեցնող ներարկումներ է արել:

Կուբոկիի խոսքով՝ ինքը չէր ցանկանում, որ հիվանդները մահանային իր հերթափոխի ժամանակ, քանի որ  հանգուցյալների բարեկամներին մահվան պատճառների մասին պատմելը խնդրահարույց էր համարում, ուստի՝ նա այնպես էր անում, որ հիվանդները մահանային իր հերթափոխի սկսվելուց առաջ:

Բուժքրոջ ապօրինի գործողությունների մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ հուլիսին նրան ձերբակալել են 88-ամյա հիվանդի սպանության կասկածանքով:

Загрузка...