Մարիամ Մելիքյանը ցույց է տվել իր մարմնի վրա արված փիրսինգը

68

Դերասանուհի, հաղորդավարուհի Մարիամ Մելիքյանն, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ բնակվում է Թուրքիայում, այժմ իր ամառային հանգիստն է վայելում հայրենիքում: Ակտիվ լինելով սոցցանցերի իր միկրոբլոգում նա իր հետեւորդների հետ հաճախ է կիսվում հրապարակումներով, որոնք պատմում են նրա հանգստի մասին:

Մարիամ Մելիքյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում նա իր հետեւորդներին ցույց է տվել որովայնի հատվածում արված փիրսինգը: Իսկ լուսանկարին կից թողել է ռուսալեզու մեկնաբանություն: Նա գրել է. «Ես ոչինչ չեմ խնդրում Աստծուց: Ինչու՞: Նա ինքն էլ ամեն ինչ գիտի: Ներողություն եմ խնդրում միայն այն բանի համար, որ ես մեղք եմ գործում… Շնորհակալ եմ, որ հասկանում է…»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիամ Մելիքյանն Instagram-ի իր էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո ջնջվում է, հերթական գայթակղիչ հոլովակն էր հրապարակել: Իր տեղադրած կարճ հոլովակում դերասանուհին ներկայացել էր լողազգեստով եւ ցուցադրել իր մարմինը: Նշենք, որ հրապարակումը որեւէ կերպ մեկնաբանված չէր:

Загрузка...