Վարչապետ Փաշինյանը ժամանեց Բելգիայի Թագավորություն (լուսանկարներ)

58

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Բելգիայի Թագավորություն։

Tert.am-ի թղթակիցը Բրյուսելից հայտնում է, որ ՀՀ վարչապետին  Բրյուսելի «Աբելագ» օդանավակայանում դիմավորեցին Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՆԱՏՕ-ում  ՀՀ առաքելության ղեկավար  Գագիկ Հովհաննիսյանը, ՀՀ դեսպանության, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունների ներկայացուցիչները։

Վարչապետի պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Բելգիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Գագիկ Հովհաննիսյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։

Քիչ անց վարչապետը կմեկնի «Կարնեգի» հետազոտական կենտրոն, այսօր նախատեսված է հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ  Ֆեդերիկա Մոգերինիի հետ։


Загрузка...