Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո անշարժ գույքը էականորեն թանկացել է

58

Անշարժ գույքի կադաստրի օրերս հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա մայիսին բնակարանների գները Երեւանում կտրուկ թանկացել են: Ընդ որում, թանկացումները արձանագրվել են Երեւանի բոլոր համայնքներում:

Այսպես. Երեւանի կենտրոնում բազմաբնակարան շենքի բնակարանների մեկ քմ գինը կազմել է 515 հազար դրամ, անցած տարվա 450 հազար դրամի դիմաց, Արաբկիրում՝ 363 հազար՝ 340 հազարի դիմաց, Քանաքեռ-Զեյթունում՝ 274 հազար՝ 268 հազարի դիմաց, Էրեբունիում՝ 252 հազար՝ 237 հազարի դիմաց, Նուբարաշենում՝ 168 հազար՝ 156 հազար դրամի դիմաց եւ այլն: Որքանով է սա կապված Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխության հետ, դժվար է ասել: Սակայն նկատենք, որ տարվա առաջին երեք ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ գները նվազում էին, իսկ ապրիլին փոքր-ինչ աճել էին միայն մի քանի համայնքների բնակարանների գները:

Загрузка...