ՀՈւԼԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

54

ԽՈՅԵՐ

Այսօր պետք է համաձայնեք այն ամենի հետ, ինչ կասի սիրելի էակը, քանզի համոզել եւ փոխել նրա կարծիքը ձեզ հաստատ չի հաջողվի։ Ստիպված եք լինելու փոխզիջման գնալ, բայց այնպես, որ ոտնատակ չանեք ձեր հպարտությունը։

ՑԼԵՐ

Ձեր խնդիրները լուծելու հարցում օգնության դիմեք սիրելի էակին։ Պարզապես խնդրեք, եւ նա անպայման կաջակցի։ Հուլիսի 11-ին մի կողմ թողեք ձեր հպարտությունն ու սկզբունքները եւ օգնություն խնդրեք ձեր սիրելի էակից։ Միայն այդ պարագայում հնարավոր կլինի դուրս գալ ստեղծված վիճակից։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հուլիսի 11-ին տարաձայնություններից խուսափել չի լինի եւ չի հաջողվի գալ ընդհանուր հայտարարի։ Բայց որքան էլ զարմանալի է հնչում՝ ձեզ հաճույք կպարգեւի նրան նյարդայնացնելու եւ զայրացնելու պրոցեսը։ Բայց ինչպես ասում են՝ կարեւորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը։ Իսկ դուք այսօր ակտիվ մասնակցություն կունենաք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր կփորձեք թաքնվել ձեր սիրելի էակից, բայց թե ինչու՝ նույնիսկ ինքներդ չեք հասկանա։ Անհիմն պատճառներով, դուք վախենում եք, որ ձեր սիրելին գլխի կընկնի, թե ինչ է կատարվում ձեր հոգում եւ ինչ եք դուք մտածում։ Իսկ միգուցե պետք է կիսվել նրա հետ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հուլիսի 11-ին հատկապես դժվար կլինի հասկանալ, թե ինչ հեռանկար կարող եք ակնկալել ձեր եւ ձեր սիրելիի համար, ինչ ապագա է ձեզ սպասվում։ Բայց պետք չէ այս թեմայի մասին հիմա մտորել, քանզի միեւնույն է, ոչ մի վերջնական որոշում չեք կայացնի, ինչից տրամադրության անկում կնկատվի ձեզ մոտ։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերին չի հաջողվի ազատ ժամանակ գտնել եւ հատկացնել ընտանիքի անդամներին։  Հնարավոր է այնքան զբաղված լինեք, որ չհասցնեք անգամ ճաշել։ Բայց հավանաբար ստիպված եք լինելու ինչ-որ բան զոհաբերել՝ սիրելիի հետ մի քանի րոպե խոսելու եւ շփվելու համար։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր բացի սիրելիից, կհիշեք նաեւ ընկերներին, որոնց ավելի շատ ժամանակ կտրամադրեք, ինչն էլ կխանգարի հարաբերություններին։ Սակայն աստղերը հուշում են, որ պետք է ոչ թե ընտրություն կատարել սիրելի էակի եւ ընկերների միջեւ, այլ համատեղել՝ գտնելով ոսկե միջինը։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր Ձեր զուգընկերը կարող է ձեզ ճիշտ չհասկանալ կամ էլ հակված կլինի վիճելու։ Այնպես որ, պետք է աշխատեք դիվանագետ եւ զգույշ լինել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կատարելապես կտիրապետեք գայթակղելու արվեստին։ Բայց որպեսզի սրտեր գերեք, պարտադիր է խորամանկ ծրագրեր մշակել:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելիի հետ շփվելիս չպետք է համեստություն դրսեւորեք։ Եթե դուք ամաչում եք սիրելիին ինչ-որ բան խնդրել կամ էլ սրտանց զրուցել նրա հետ, ապա այսօր արժե անել դա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Վերջին շրջանում ձեր անձնական կյանքում մի շարք իրադարձություններ են եղել, որոնք դուք պետք է այսօր վերլուծեք ինքներդ ձեր մեջ։

ՁԿՆԵՐ

Այսօր դուք փայլելու ցանկություն կունենաք, ինչից պետք չէ ամաչել։ Ուր էլ գնաք այսօր, հակառակ սեռի ուշադրությունից չեք խուսափի։

 

 

Загрузка...