Beeline-ի բաժանորդների համար արդեն հասանելի է գրքային եւ մանկական հարթակ

94

Beeline-ը հայտարարում է book.beeline.am կայքում «Գրքային պորտալ» եւ kids.beeline.am կայքում՝ «Մանկական պորտալ» ծառայությունների գործարկման մասին։ Նոր ծառայություններն իրենցից ներկայացնում են գրքային եւ մանկական կայքեր, որտեղ տեղադրված են գրքեր, ֆիլմեր, մուլտֆիլմեր, ուսուցողական հաղորդումներ եւ խաղեր երեխաների ու իրենց ծնողների համար։

«Գրքային պորտալ» ծառայությունը հնարավորություն է տալիս առցանց լսել ու կարդալ տարբեր ժանրերի գրքեր, ինչպես նաեւ օրական մեկ գիրք ներբեռնել հեռախոսների, պլանշետների եւ համակարգիչների միջոցով։ book.beeline.am и kids.beeline.am կայքերում հասանելի է անվճար բովանդակություն։ Բաժանորդագրման արժեքն է օրական 30 դրամ։ Beeline-ի ցանցում բջջային ինտերնետի օգտագործումն երկու ծառայությունների համար անվճար է։

«Beeline-ը շարունակում է ընդլայնել հավելյալ ծառայությունների ցանկը, եւ դրանց թվում ներառվել են երկու հարթակներ, որտեղ կարելի է գրքեր ներբեռնել ու մանկական բովանդակություն գտնել։ Մենք հաճախ առաջարկներ ենք ստացել հաճախորդներից նման ծառայությունների գործարկելու մասին, եւ այժմ ուրախ ենք հայտնել մեր բաժանորդներին, որ նրանց առաջարկներն իրականացված են», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Գրքային պորտալ» ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կարճ հաղորդագրություն ուղարկել «2» (առանց չակերտների) տեքստով 1020 անվճար կարճ համարին կամ հավաքել *920*2# հրահանգը եւ ընտրել մենյուի «1 Ակտիվացնել» կետը:

«Մանկական պորտալ» ծառայության ակտիվացման համար պետք է ուղարկել «1» տեքստը (առանց չակերտների) 1020 անվճար կարճ համարին կամ հավաքել *920*1# հրահանգը եւ ընտրել մենյուի «1 Ակտիվացնել» կետը։

Загрузка...