«Ռեալը» ահռելի քանակի հետևորդներ է կորցրել Twitter-ում Ռոնալդուի հեռանալուց հետո

79

Մադրիդի «Ռեալը» բազմաթիվ հետևորդների է կորցրել սոցցանցերում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի «Յուվենտուս» տեղափոխությունից հետո:

Օրինակ «Twitter»-ում «Ռեալի» պաշտոնական էջը կորցրել է մեկ միլիոն հետևորդ: Այս պահին «Ռեալի» հետևորդների թիվը մոտավորապես 30 մլն է: Չնայած այս կորստին «արքայական ակումբը» շարունակում է գլխավորել ամենաշատ հետևորդ ունեցող ակումբների տասնյակը:

 

Հետաքրքիրն այն է, որ «Յուվենտուսի» էջն էլ իր հերթին ավելացրել է մեկ միլիոն հետևորդ:

Загрузка...