Թրամփը փակ դռների հետեւում է քննադատել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին

100

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փակ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների՝ պաշտպանական ծախսերի անբավարար լինելու, ինչպես նաեւ Եվրոպայի առեւտրային քաղաքականության համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով երկու աղբյուր:

Աղբյուրի համաձայն՝ Վրաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչներին, որոնք ՆԱՏՕ-ի անդամների չեն, խնդրել են դուրս գալ փակ նիստի սրահից: Դրանից հետո ԱՄՆ առաջնորդը կազմակերպության անդամներին կոչ է արել ավելի սեղմ ժամկետներում հասնել դաշինքի բյուջեյում ՀՆԱ-ի 2 տոկոսանոց ցուցանիշի:

Աղբյուրներն ընդգծել են, որ Թրամփը չի սպառնացել դաշինքից դուրս դաշինքից՝ չնայած դաշինքի անդամների կողմից պաշտպանության ծախսերի համար հատկացվող միջոցների կապակցությամբ հնչեցրած «կոշտ» խոսքերին, փոխանցում է «Գազետա»-ն:

 

Загрузка...