Կամո Արեյանն առաջարկեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել հուլիսի 16-ին

81

Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո 3-րդ աշխատանքային օրը հրավիրվում է արտահերթ նիստ, որտեղ որոշվում է արտահերթ ընտրության օրը: Այսօր այդ նիստը գումարվել է:

Քիչ առաջ «Ելք»-ն առաջարկեց քաղաքապետի արտահերթ ընտրությունը կազմակերպել օգոստոսի 8-ին: ՀՀԿ-ն այլ առաջարկ ունի. «Առաջարկում ենք Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել 2018-ի հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին»,- ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

«Առաջին հայացքից թվում է՝ քաղաքապետի արտահերթ ընտրության օր ու ժամ ենք որոշում, բայց խնդիրն ավելի խորն է: Ժամկետները բավականին կարճ են ու մենք որոշում ենք 30 օրվա ընթացքում քաղաքապետի ընտրության օրը մեր շրջանակներում: Եթե առաջադրում չի լինում, նշանակվում է արտահերթ ընտրություն»,- ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով առաջարկում էր արտահերթ ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ին: «Օգոստոսին չանցկացնելու խոչընդոտները, որ ստեղծվում են, հաղթահարվելու են մեծ գումարների հատկացմամբ՝ տպարաններ, հանձնաժողովներ, դպրոցներ: Սա սաբոտաժ չէ, սաբոտաժ է պետության դեմ»,- ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ունեն լծակներ՝ սաբոտաժը շրջանցելու:

Загрузка...