Վերակենդանացման անհույս փորձեր….

350

Հմայակ Հովհաննիսյանի ժամանակավրեպ գոյակերպը այսօր տհաճություն է առաջացնում: Կյանքը ցույց է տվել, որ նա այն մարդկանցից է, որ առաջնորդվում է «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով և երբ հացի մառանը փոխվում է, նա հեշտությամբ ուրանում է ու փոխվում:
Ասվածի վառ ապացույցը Հմայակ Հովհաննիսյանի՝ ժամանակին Գագիկ Ծառուկյանից քաղաքական ապաստան խնդրելն էր, որպեսզի 2012 թվականի խորհրդարանում պատգամավորական մանդատի արժանանար, իսկ հիմա վայրկյանում մի քանի գույն փոխող քամելեոնի նման հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյանը իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ: Ինչ խոսքը երևույթն անդուր է, ինչու ոչ նաև՝ զավեշտալի, բայց այստեղ առավել զավեշտալին այն է, որ այս ժամանակի ու հասարակության լուսանքում հայտնված երևույթին դեռ կոչում են քաղաքագետ ու նրանից հարցազրույցներ վերցնում:
Հմայակը, որ մշտապես ճառում է գաղափարներից, իրականում գաղափար անգամ չունենալով այդ բառի իրական էության մասին, մի ժամանակ կանգնած էր Գագիկ Ծառուկյանի կողքին, այնպես էր ամբիոնները գրկած ելույթներ ունենում, որ թվում էր, թե պատրաստ է նահատակվել Գագիկ Ծառուկյանի համար: Բայց ժամանակը ցույց է տվել, որ Ծառուկյանը մի քանի վայրկյանում գունափոխ եղողներին շատ լավ է զանազանում և Հմայակի նմանները վաղուց նրա կողքին տեղ չունեն: Ու դրա հետևանքով մրմռոցները շարունակվում են, իսկ այս մերժվածը հայտնվում ու անհետանում է իրեն հատուկ ստահակ կերպարով: Ու որքան էլ Ծառուկյանի անունը շոշափի այս լուսանցքային կերպարը, որ դրա հաշվին իր մասին ևս խոսվի, միևնույն է նրան լսելու կամ լուրջ ընդունելու ժամանակները վաղուց են դարձել անդառնալի պատմություն:

Загрузка...