«Բարսելոնան» բանակցություններ կվարի «Չելսիի» հետ

263

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Բելգիայի ընտրանու և Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի ծառայություններով, գրում է Sport-ը:

Ըստ աղբյուրի՝ Անտուան Գրիզմանի տրանսֆերը գնելու հնարավորությունը ձախողելուց հետո «կապտանռնագույնները» կփորձեն բանակցություններ վարել «ազնվականների» հետ:

Հաղորդվում է, որ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը համաձայն է վաճառել Ազարի տրանսֆերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բելգիացու ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»

Загрузка...