ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նոր նշանակումներ է կատարել․ 6-րդ վարչությունը ունի սպեցի նոր պետ

171

Այսօր հուլիսի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Վ․ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ոստիկանության գնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը։

Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով, Ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Խ․ Ավետիսյանը նշանակվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի տեղակալ, 6-րդ գլխավոր վարչության սպեցնազի պետ։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Վալերի Բաղյանն ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Վայոց ձորի մարզի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը դիմում է գրել ՀՀ ոստիկանապետին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվելու համար։

Загрузка...