Աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների տասնյակը

177

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ մարզական ակումբների տասնյակը: Առաջատարը ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի «Դալլաս Կովբոյզ» ակումբն է, որի արժեքը մեկ տարում աճել է 600 միլիոն դոլարով եւ կազմում է 4.8 միլիարդ դոլար:

Երկրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը՝ 4.123 միլիարդ դոլար: Եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը»՝ 4.088 միլիարդ դոլար:

Տասնյակում են նաեւ «Բարսելոնան» (4,064 միլիարդ), բեյսբոլի «Նյու Յորք Յանկիզը» (4 միլիարդ), ամերիկյան ֆուտբոլի «Նյու Ինգլենդ Պետրիոտսը» (3,7 միլիարդ), բասկետբոլի «Նյու Յորք Նիքսը» (3.6 միլիարդ), «Լոս Անջելես Լեյքերսը» (3.3 միլիարդ), «Նյու Յորք Ջայենթսը» (3.3 միլիարդ), «Գոլդեն Սթեյթսը» (3.1 միլիարդ) եւ ամերիկյան ֆուտբոլի «Վաշինգտոն Ռեդսքինսը» (3.1 միլիարդ):1

 

Загрузка...