Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ՝ Աբովյանում բացվել է հայ-սինգապուրյան բարեկամության պուրակ

71

Աբովյան քաղաքում բացվել է հայ-սինգապուրյան բարեկամության պուրակ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով Սինգապուրից Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչները և ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորները տնկել են այգու առաջին սոսիները: Նրանք համոզմունք են հայտնել, որ Երևանն ու Սինգապուրը կդառնան քույր քաղաքներ՝ միասին աշխատելով ներդրումային խոշոր ծրագրեր Երևան բերելու ուղղությամբ: Սինգապուրյան պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին և անձամբ Գագիկ Ծառուկյանին՝ ջերմ ընդունելության համար և արդյունավետ այցի համար:

Загрузка...