Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ

135

Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ թիրախային լարվածություն չկա, իրավիճակը նորմալ է:

«Հրազենային կրակոցները եղել են 2 օր առաջ, տուժողներ չկան, ամեն ինչ նորմալ է»,- վստահեցրեց Արծրուն  Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ նշված ճանապարհահատվածում պաշտպանիչ պատեր կան:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին հակառակորդը կրակել էր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ։ Կրակոցներն արձակվել էին հրազենային զինատեսակներից, ծանր հետևանքներ չէին եղել։ Ճամբարակից Tert.am–ի թղթակիցն այդ ժամանակ տեղեկացրել էր, որ երկու օր գիշերվա ժամերին ադրբեջանական դիրքերից կրակոցներ էին հնչել

Загрузка...