«Պատրաստ եմ 300 հազար դոլարից ավելի ներդրումներ կատարել բռնցքամարտում». Հովհաննես Հովսեփյան

259

Այսօր կայացավ  Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամների, բռցքամարտի մարզիչների և հայտնի բռցքամարտիկների հանդիպումը Ֆեդերացիայի նախագահի հայտ ներկայացրած Հովհաննես Հովսեփայնի հետ: Վերջինս  նախկին բռնցքամարտիկ է, ով հանդես է  եկել Ուկրաինայի հավաքականի կազմում:

Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, որի ժամանակ ֆեդերացիայի անդամները ծանոթացան ֆեդերացիայի նախագահի թեկնածուին, լսեցին նրա ծրագրերը և առաջարկները Հայաստանում բռցքամարտը էլ ավելի զարգացնելու և նոր  մակարդակի բարձրացնելու համար:

Հովսեփյանն իր հերթին վստահեցրեց, որ Բռցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ցանկանում է զբաղեցնել՝ այս մարզաձևի համար առավելագույնն անելու համար, ինչի համար պատրաստ է  խոշոր ներդրումներ անել մարզաձևում:

«Այսօր մարզաձևի զարգացման համար պահանջվում են մեծ ներդրումներ, ֆեդերացիայի նախկին նախագահի խոսքով պահանջվում է մոտ 3oo.000 դոլար չափով ներդրում: Սիրելով այս մարզաձևը և ունենալով որպես օրինակ Գագիկ Ծառուկյանին, ով մշտապես կանգնած է հայկական սպորտի կողքին, ես էլ ուզում եմ իմ լուման ներդնել բռնցքամարտում: 300 հազար դոլարը այն մինիմալ ներդրումն է, որ պատրաստակամ եմ իրականացնել»,- Հովհաննես Հովսեփյանը:

Ֆեդերացիայի անդամները, մարզիչները իրենց հերթին ներկայացրեցին իրենց առաջարկները, բարձրաձայնեցին բռցքամարտի ոլորտում  առկա խնդիրների  և լուծում պահաջող օրակարգային հարցերի մասին, որոնց Հովսեփյսնը խոստացավ իր ընտրվելու դեպքում տալ լուծում:

Ֆեդերացիայի անդամները դրականորեն արձագանքեցին Հովսեփյանի ծրագրերին և  առաջարկներին, բարձրացված բոլոր խնդիրներին  լուծում տալու պատրաստակամությանը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտի ֆեդերացիայի  նախագահի լիազորությունները դադարեցրած Արթուր Գևորգյանը, հայտարարել էր, որ եթե կան մարդիկ, ովքեր պատրաստ են  խոշոր ներդրումներ կատարել բռնցքամարտի մեջ, ապա կարող են մասնակցել ընտրությանը:

Նոր  նախագահի ընտրությունը տեղի կունենա օգոստոսի 4-ին, որտեղ որոշիչ է լինելու ֆեդերացիայի անդամների ձայնը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Загрузка...