Երեւանում կանցկացվի «Քայլ դեպի հեպատիտ C-ի բուժման հասանելիությունը» ակցիան

131

Հուլիսի 27-ին Երեւանում՝ Հյուսիսային պողոտայում կանցկացվի  «Քայլ դեպի հեպատիտ C-ի բուժման հասանելիությունը» ակցիան: Ակցիան կազմակերպել է «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) ֆրանսիական առաքելության հայաստանյան ներկայացուցչությունը:

Հայաստանում MSF տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Շուշան Ալեքսանյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ակցիայի շրջանակում անցորդներին տեղեկություններ կտրամադրվեն հեպատիտ C-ի կանխարգելման եւ բուժման մասին: Ակցիային կմասնակցեն MSF 12 ներկայացուցիչներ, որոնց թվում են բժիշկներ, բուժքույրեր, սոցաշխատողներ:

Անցորդները հնարավորություն կստանան մասնակցելու հեպատիտ C-ի մասին հարցերի վիկտորինային, որի հաղթողներին կհանձնվեն խրախուսական մրցանակներ:

Ալեքսանյանը տեղեկացրեց, որ 2017 թվականին համանման ակցիա է անցկացվել Գյումրիում, իսկ 2016-ին՝ Երեւանում: «Այս ակցիաների շնորհիվ մենք պարզել ենք, որ շատերը հեպատիտ C-ի մասին տեղեկությունների պակաս ունեն: Սա, մասնավորապես, վերաբերում է տարածման ուղիներին, ինչպես նաեւ հիվանդության ախտանիշներին: Դրանից բացի, շատերը չգիտեն անհրաժեշտություն ծագելիս ինչ բժշկի արժի դիմել»,- նշեց Ալեքսանյանը:

Հավելենք, որ «Քայլ դեպի հեպատիտ C-ի բուժման հասանելիությունը» ակցիան կանցկացվի Հյուսիսային պողոտայում 10:00-ից մինչեւ 12:00:

Загрузка...