Ահաբեկչություն Սիրիայում. զոհվել է 38, վիրավորվել՝ 30 մարդ. վնասազերծել են 6 մահապարտի

276

Սիրիայի Էս-Սուվեյդա քաղաքում ահաբեկչություն է իրականացվել, որի պատճառով 38 մարդ է զոհվել, վիրավոր է ավելի քան 30 մարդ:

Սիրիական SANA գործակալության փոխանցմամբ, մահապարտ-ահաբեկիչը այսօր առավոտյան պայթեցրել է իրեն՝ Էս-Սուվեյդայի շուկայում: Սիրիացի զինվորականներին հաջողվել է կանխել ԻՊ-ի կազմակերպմամբ եւս 2 ահաբեկչություն, նրանք կարողացել են վնասազերծել 2 մահապարտի՝ մինչ վերջիններս կհասցնեին պայթեցնել իրենց:

Քաղաքին կից Դումա գյուղում եւս միաժամանակ վնասազերծվել է 4 ահաբեկիչ:

Загрузка...