Գերմանիայի հավաքականի թեկնածուն ուշագնաց է եղել խաղի ժամանակ

198

Լեւերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Քարիմ Բելարաբին ուշագնաց է եղել անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ ընկերական խաղի (2:0) ժամանակ:

Գերմանական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը գիտակցությունը կորցրել է ֆիզիկական հյուծվածության պատճառով:

Գերմանիայի հավաքականի թեկնածուն հոսպիտալացվել է եւ անցել բուժզննում: Նրա առողջությանը վտանգ չի սպառնում, սակայն ֆուտբոլիստը գիշերն անցկացրել է հիվանդանոցում:

Загрузка...