Ռոնալդուն կխուսափի ազատազրկումից

181

Իսպանիայի հարկային ծառայությունը հավանություն է տվել Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ դատախազության միջեւ պայմանավորվածությանը, որի համաձայն՝ պորտուգալացին կվճարի 18.8 միլիոն եվրո տուգանք ու կդատապարտվի 2 տարվա ազատազրկման, գրում է EFE-ն:

Կողմերը պայմանավորվել են, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը կխուսափի բանտարկումից հարկային հանցագործության մեղադրանքն ընդունելու շնորհիվ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա ֆուտբոլիստն արդեն վճարել է տուգանքը Իսպանիայի հարկային մարմիններին:

Հիշեցնենք, որ այս ամռանը Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված Ռոնալդուն մեղադրվում է 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Նա Արքայական ակումբում հանդես է եկել 2009-2018-ը՝ անցկացրած 438 խաղում դառնալով 450 գոլի եւ 131 գոլային փոխանցման հեղինակ: Վերջերս «Յուվենտուսը» պորտուգալացուն ձեռք բերեց 112 միլիոն եվրոյով:

Загрузка...