մասնագետներն առաջարկում ամեն կես ժամը մեկ աթոռից ելնել

42

Երկար նստած մնալը առողջության համար վտանգներ է պարունակում, կարծում է ամերիկացի հայտնի հետազոտող Գեւին Բրեդլին:

Մեծահասակ մարդը օրական միջինը նստած է անցկացնում 10 ժամ: Մինչդեռ աթոռի վրա 30 րոպեից ավելի նստած մնալը բերում է նյութափոխանակության 90 տոկոսով դանդաղման: Համանման պատկեր է դիտվում նաեւ ֆերմենտների դեպքում, որի արդյունքը լավ խոլեստերինի մակարդակի նվազումն է: Բացասական ազդեցություն են կրում նաեւ մարմնի ստորին հատվածի մկանները. Բրեդլիի խոսքով՝ դրանք պարզապես անջատվում են:

Երկար նստելը հղի է այնպիսի հետեւանքներով, ինչպիսին են՝ սիրտ-անոթային հիվանդությունները, ճարպակալումը, հոդերի հիվանդությունները, շաքարային դիաբետը: Բացի այդ՝  այն կարող է նաեւ դեպրեսիա առաջացնել: Փորձագետները դեռեւս 1950-ական թվականներին են ուշադրություն դարձրել նստակյաց կենսակերպի եւ մահացության աճի փոխկապվածությանը:

Առողջությունը պահպանելու համար Բրեդլին խորհուրդ է տալիս յուրաքանչյուր կես ժամը մեկ կանգնել: Աթոռի վրա 10 ժամ նստելը առողջության համար լուրջ ծանրաբեռնվածություն է, եւ այս ժամանակը պետք է կրճատել 2-4 ժամով: Դրանից բացի, այնպիսի սովորական զբաղմունքները, ինչպես հեռախոսով զանգահարելը կամ ըմպելիք խմելը կարող են լավ առիթ դառնալ ընդմիջելու եւ աթոռից ելնելու համար:

Загрузка...