Լրատվականներից մեկը կրկին փորձում է խեղաթյուրել ասվածը

307

Այս օրերին ողջ համացանցը ողողված է մարտի 1-ի բացահայտման մասին տեղեկություններով, խոսում են հարցաքննություններից, մեղավորներից, զոհերից, փաստահավաք խմբի գործունեությունից և այսպես շարունակ: Այս ամենի մեջ սակայն, աչքից չի վրիպում նաև այնպիսի կեղծ տեղեկատվությունների տարածումը, որոնք կոպիտ ասված, որոշ մութ ուժերի կողմից, քաղաքական օպոնենտի անունը շահարկելու միջոց են և ոչ ավելին: Այն որ մարտի 1-ի բացահայտումը նպաստելու է իրավական պետության կայացման գործին դա փաստ է, բայց երբ այդ հանգամանքը, օգտագործվում է քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար, դա չի կարելի թույլ տալ:
Մասնավորապես այսօր կայքերից մեկը, որի անունը կապվում է կեղծիք ու զրպարտություն տարածելու հետ, Քլոյանի հոր ասածները պրոյեկտելով կեղծքի հետ, ինչ-որ հատված է ներկայացրել Ազատության եթերից և նյութ պատրաստել՝ անտրամաբանական մտքեր գրելով նաև ԲՀԿ-ի վերաբերյալ: Քլոյանի խոսքով, իր տղան, ընտրությունների ժամանակ, իբր թե ասել է, որ իրեն ԲՀԿ-ից զանգահարել և ասել են, որ նա պետք է լինի ՀՀԿ-ի վստահված անձ:
Նախ նման տեղեկատվություն տարածելը, որտեղ ապացույց ներկայացնողը կենդասնի չէ, արդեն իսկ սխալ է և հղի է անցանկալի հետևանքներով:
Երկրորդ անտրամաբանական է այն, որ քաղաքական ուժն իր կուսակցության անդամին հրահանգեր դառնալ այլ կուսակցության վստահված անձ, դա գոնե քվեաթերթիկների հաշվման ժամանակ կեղծիքը բացահայտելուն էր խոչընդոտելու:
Երրորդ օպոնենտ քաղաքական ուժը միթե՞ կցանկանար իր վստահելիների շարքերում տեսնել մեկին, ով ներկայացնում է այլ կուսակցություն, այլ քաղաքական շահեր է հետապնդում, բնականաբար ոչ:
Մի շարք այլ հանգամանքեր ևս կարելի է մեջբել և փաստել, որ Գոռ Քլոյանի հայրը իրականությունը չի ներկայացնում, անգամ անտակտ է այդ կարգավիճակում գտնվող մարդուն իրական պրիտենզիաներ ներկայացնելը այս օրերին, երբ բացահայտվում է նրա որդու մահվան հանգամանքները, սակայն չնշել, չարձանագրել, որ նրա կողմից այդ հայտարարությունը չի կարող ուղղակի համապատասխանել իրականությանը հնարավոր չի:

Загрузка...