Արհեստական սիրտը կարող է իրականություն դառնալ

105

Հարվարդի համալսարանի մասնագետները ստեղծել են մարդու սրտի ձախ փորոքի բիոմոդել՝ նանոմանրաթելերի տեխնոլոգիայով սրտի բջիջներ աճեցնելու ճանապարհով:

Ինչպես հայտնում է համալսարանի կայքը, փորոքի հիմքն ունի պարկի ձեւ եւ պատրաստված է բիոտարրալուծվող ժելատինից ու բարդ պոլիեթերից: Ցողունային բջիջները տնկվել են հիմքի ծակոտկեն մակերեւույթին: Արդյունքում  ակտիվ աճի մի քանի օրում բջիջները ձեւավորել են սրտային հյուսվածքի բարակ շերտ, իսկ հիմքը ներծծվել է:

Գիտնականներին հաջողվել է փորոքին ստիպել բաբախել, ըստ որում՝ կծկումների թիվը մեծացել է իզոպրոտերենոլով խթանման հաշվին: Փորձի շրջանակում նաեւ նմանակվել են սրտի նոպայի ախտանիշները:

Այնուհետեւ փորոքը տեղադրվել է այս նպատակների համար հատուկ պատրաստված բիոռեակտորի մեջ: Այստեղ գիտնականների մշակած մոդելը շարունակել է աճել ավելի քան 6 ամիս:

Գիտնականների վերջնանպատակն է լիարժեք 4-խոռոչանի սրտի մշակումը:

Загрузка...