«Բարսելոնան» հրաժեշտ տվեց Լյուկա Դինին. «Էվերտոնը» կվճարի 20 միլիոն եվրո

39

«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Լյուկա Դինը ստացել է կատալոնական ակումբից հեռանալու թույլտվություն, հայտնում է ակումբի կայքը։

Mundo Deportivo-ի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի անգլիական «Էվերտոն», որը տրանսֆերի համար կվճարի 20 միլիոն եվրո:

Լյուկա Դինը 2016 թվականին էր միացել «Բարսելոնային», որի կազմում մասնակցել է Իսպանիայի նախորդ առաջնության 12 խաղի եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: Կատալոնական ակումբը նրան ձեռք բերելու համար 16.5 միլիոն եվրո էր վճարել ֆրանսիական ՊՍԺ-ին:

Загрузка...