Բրինձի պլանտացիայում դեղ են աճեցրել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար

43

Գիտնականներն աճեցրել են գենետիկորեն մոդիֆիկացված բրինձ, որի հատիկներում պարունակվում է ՄԻԱՎ վիրուսային մասնիկները կապակցող սպիտակուցների համադրություն, ինչը կանխում է վարակումը: Ինչպես ցույց են տվել in vitro նախնական փորձերը, բրինձի կոշտ էքստրակտը վիրուսը զգալիորեն չեզոքացնում է: Հետազոտության հեղինակների կարծիքով, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences-ում, բրինձը կարող է էժան այլընտրանքային հիմք դառնալ ՄԻԱՎ վարակումը կանխող արտաքին ընդունման միջոցների (միկրոբիցիդների) արտադրության համար:

Լեյդի (Իսպանիա) համալսարանի Ագրոտեխնիկական կենտրոնի հետազոտողներն առաջարկել են սպիտակուցներ արտադրել, որոնք սպիտակուցները կապակցում են բրինձի մեջ: Գիտնականների խոսքով՝ բրինձը հարմար է որպես հիմք ռեկոմբինանտային սպիտակուցներ ստանալու համար, որովհետեւ այն կարելի է աճեցնել ուղղակիորեն այն շրջանում, որտեղ ՄԻԱՎ տարածման վտանգը մեծ է:  Բացի այդ՝ բրինձի սպիտակուցներն անվտանգ են, ուստի կարելի է դրանցից չզտել հակավիրուսային բաղադրիչները: Վերջապես՝ բրինձը պահելը հարմար է, ի տարբերություն ռեկոմբինանտային սպիտակուցներով բուն դեղամիջոցների:

Գիտնականները ներկայացրել են մոդիֆիկացված տեսակ, որի գենոմի մեջ ներդրված է միանգամից 3 գեն՝ 2G12-ի մոնոկլոնալ հակամարմիններ ընդդեմ gp120 վիրուսային սպիտակուցի, ինչպես նաեւ լեկտինների խմբի սպիտակուցներ, որոնք ստացվել են ջրիմուռներից՝ գրիֆիտսին եւ ցիանովիրին-N, որոնք, ինչպես պարզել են նախկինում, շատ նման են ՄԻԱՎ սպիտակուցներին: Վիրուսին gp120 սպիտակուցն անհրաժեշտ է լիմֆոցիտների մեջ թափանցելու համար, ուստի դրա արգելափակումը պետք է նվազեցնի վարակվելու հավանականությունը:

Հետազոտության հեղինակները բրինձի կոշտ էքստրակտով in vitro փորձերով իմունոֆերմենտային անալիզի միջոցով եւ բջիջների վրա ցույց են տվել, որ էքստրակտը չեզոքացնող էֆեկտ ունի ՄԻԱՎ-1-ի տարբեր շտամների եւ իզոլյատների վրա: Դրանից բացի, վիրուսի կապակցող բոլոր 3 սպիտակուցների համեմատությամբ՝ բրինձի էքստրակտն ավելի մեծ արդյունավետություն է ցույց տվել՝ հավանաբար բույսի սպիտակուցների հաշվին: Գիտնականները նախատեսել են փորձարկման հաջորդ փուլում բրինձի էքստրակտի արդյունավետությունը ստուգել կենդանիների վրա:

Загрузка...