Tesla-ի նախկին տեխնոլոգն ընկերության դեմ հայց է ներկայացրել՝ 1 մլն դոլար պահանջելով

189

Tesla Motors-ի նախկին տեխնոլոգ Մարտին Թրիփը, որին ավտոարտադրողը մեղադրել է տվյալների գողության եւ սաբոտաժի մեջ, հակընթաց հայց է ներկայացրել դատարան: Ընկերության նախկին աշխատակիցը «բարոյական տառապանքների» համար պահանջում է մեկ միլիոն դոլարի չափով վնասի փոխհատուցում, հաղորդում է The Verge-ը:

Հունիսին Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարեց մեծածավալ սաբոտաժի մասին, որով զբաղվել է ընկերության աշխատակիցներից մեկը: Մասկի տվյալներով՝ աշխատակիցն ապօրինի հավաքել եւ տարածել է գաղտնի կոմերցիոն տեղեկատվությունը:

Ավելի ուշ ընկերության ղեկավարությունը Թրիփի դեմ դատարան է դիմել: Մեղադրական կողմի տվյալներով, տեխնոլոգը կարողացել է հատուկ համակարգչային ծրագիր ստեղծել, որը կարող էր կոտրել Tesla-ի օպերացիոն համակարգը եւ գողանալ տվյալները:

Այժմ Թրիփը  հակընթաց հայց է ներկայացրել, որով նա ընկերությանը զրպարտության համար է մեղադրում: Ակտում նշվում է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Իլոն Մասկը եւ Tesla-ի այլ ներկայացուցիչները մի շարք հայտարարություններ են արել մամուլում եւ սոցիալական ցանցերում, որոնք իրականությանը չեն համապատասխանում:

 

Загрузка...