Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանը կարող էր թմրադիլեր լինել

247

Մոսկվայի հանրային դիտորդական հանձնաժողովի անդամ Պավել Պյատնիցկին, որը նույնպես քննում է մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ երեք քույրերը դաժանաբար սպանել են իրենց հորը, պատմել է Life-ին, որ նոր տեղեկություն է ստացել սպանվածի մասին։ Նրա խոսքով, Միխայիլ Խաչատուրյանին ճանաչողները պատմել են, որ նա իբրև թմրանյութեր էր վաճառում։

«Ես պարզել եմ, որ սպանված Միխայիլ Խաչատուրյանը ոչ մի տեղ չէր աշխատում, որպես անհատ ձեռեներեց գրանցված չի եղել։ Բայցևայնպես Խաչատուրյան- ավագը ուներ թանկարժեք Audi Q7  ամենագնաց՝ ավելի քան երկու միլիոն ռուբլի արժողությամբ»,- պատմում է իրավապաշտպանը։
Պյատնիցկիի խոսքով՝ ինքը շփվել է Խաչատուրյանի հարևանների, հանգուցյալի բնակության վայրին մոտ գտնվող մթերային խանութի աշխատակիցների հետ։

«Բոլորն էլ ինձ պատմել են, որ հաճախ էին նկատում, թե ինչպես են Խաչատուրյանի մեքենան, որը հաճախ էր կայանում խանութի մոտ, տարբեր երիտասարդներ նստում։ Խաչատուրյանը մեքենայում նրանց ինչ-որ բան էր վաճառում, իսկ դրա դիմաց փող ստանում»,- ասում է Պյատնիցկին։

Ոստիկանները Խաչատուրյանի տունը խուզարկելիս առգրավել են դանակ, չորս բջջային հեռախոս, ավտոմեքենայի վիդեոռեգիստրատորի բլոկը, հաբերով լի զարդատուփ, մուրճ, տրավմատիկ ատրճանակ, ազդանշանային  ատրճանակ, որսորդական զենք, 16 փամփուշտ, պնևմատիկ ատրճանակ ու պնևմատիկ հրացան։
Իսկ նրա մեքենայում գտել են երկու կիլոգրամ սպիտակ փոշի, որը հիմա փորձաքննության է հանձնվել։ Բացի դրանից, մեքենայում նույնպես գտել են  մի ամբողջ զինանոց։

Դատարանը երկու ամսով կալանավորել է Խաչատուրյան երեք քույրերին 
Մոսկվայի դատարանը վճռել է կալանավորել երեք քույլերին, որոնք դաժան հաշվեհարդար են տեսել հոր հետ։ Անգելինա, Քրիստինա ու Մարիա Խաչատուրյանները երկու ամիս գտնվելու են կալանքի տակ։
Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են նախնական դավադրությամբ մի խումբ անձանց կողմից սպանություն գործելու հոդվածով։

Սոցպաշտպանության մարմինները տվյալներ չեն ստացել Խաչատուրյանի ընտանիքում դաժան վարվեցողության մասին
Իրենց հորը սպանած երեք քույրերի հանդեպ դաժան վերաբերմունքի մասին հաղորդագրություններ մայրաքաղաքի սոցպաշտպանության մարմիններն ու հաստատությունները չեն ստացել, հայտնել են Մոսկվայի բնակչության սոցպաշտպանության ու աշխատանքի բաժնից։

Մինչ այդ թիվ 1370 դպրոցի տնօրեն Սերգեյ Կորիշևը, որտեղ սովորել են երեք քույրերից երկուսը, հայտնել էր, որ դպրոցը բազմիցս դիմել է անչափահասների գործերով հանձնաժողովին ու խնամակալության մարմիններին, քանի որ աղջիկներին հաճախ թույլ չէին տալիս դպրոց հաճախել։

Մինչդեռ գերատեսչությունից հայտնել են, որ իրենք որևէ տեղեկություն չեն ստացել ընտանիքի անբարեկեցութան, դաժան վերաբերմունքի փաստերի մասին։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Մոսկվայում իր բնակարանում հայտնաբերվել էր 57-ամյա տղամարդու դին՝ վզի ու կրծքի կտրած-ծակած բազմաթիվ վիրավորումներով։  Տղամարդու երեք դուստրերը վստահեցնում են, որ տղամարդը, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, առաջինն էր հարձակվել նրանց վրա դանակով, ու իրենք ստիպված են եղել պաշտպանվել։
Աղբյուրի տվյալներով, փոքր քույրը, որը դպրոցի 11-րդ դասարանում է սովորում, հորը առնվազն դանակի 35 հարված է հասցրել՝ վզին ու մարմնին։ Երկու մյուս աղջիկներն էլ հարվածել են նրա գլխին։ Որից հետո քույրերից մեկը կրտսեր քրոջից վերցրել է դանակը ու հարվածել հոր սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրը ոստիկանություն է զանգահարել ու պատմել տեղի ունեցածի մասին։

Загрузка...